Մահացու Կայծակ

Կայծակը շատ վտանգավոր է, երբեմն` մահացու: Բայց նա հիասքանչ տեսարան է ու առաջացնում է պայծառ լույս, որը մենք տեսնում ենք երկնքում:Այն երկնքում առաջանում է օդային հոսանքների և ամպերի շփման հետևանքով:

ՄԵկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում: Կայծակից պետք է անհապաղ հեռու մնալ: Լավ թաքստոցնեը կայծակի ժամանակ քարանձավներն են ու խիտ անտառները:

Կայծակների ժամանակ կարող ենք օգտվել հետևյալ եղանակներից՝
1. Եթե կայծակի ընթացքում տանն եք, ապա պետք է փակել բոլոր բաց լուսամուտները,անջատել ողջ էլեկտրոտեխնիկան,նույնիսկ հեռախոսները:
2. Եթե հայտնվել եք բաց դաշտում կամ հանդում: Շատ վտանգավոր է պարկելը,քանի որ կարող եք տուժել հենց գետնի էլեկտրական դաշտից: Որը առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտակա ծառին կամ այլ բարձրադիր մարմնին:
3. Եթե հայտնվել եք բաց երկնքի տակ: Պետք է հեռու մնալ երկաթից պատրաստված սյուներից և այլ մարմիններից:
Բայց նաև չի կարելի կանգնել,քանի որ կայծակը կարող է հարվածել ձեզ:Ուստի այդ պահին մարմնի դիրքի ամենաճիշտ տարբերակն է ոտքերը իրար մոտ պահած պպզելը:
Комментарии
Отправить комментарий